Անգլիայում Գինեսի ռեկորդ սահմանելուց անմիջապես հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց
Անգլիայի Դագենհեմ քաղաքում բնակվող Ջեյսոն Բրինքլեթը Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ ժամեր շարունակ առանց դադարի թմբկահարել է, գրում է lenta.ru-ն։
44-ամյա տղամարդը հարվածային գործիքով նվագել է 12 ժամ 5 րոպե 5 վայրկյան։
Ռեկորդը սահմանելուց անմիջապես հետո Բրինքեթը հայտնել է, որ չի զգում ձեռքի դաստակները։ Բժիշկները հայտնել են, որ նա ձեռքի վնասվածք է ստացել նվագելու ժամանակ։
Թմբկահարը պատմել է, որ սուր ցավ է զգացել նվագելու 8-րդ ժամում, սակայն որոշել է չհանձնվել և շարունակել թմբկահարել։
Նախորդ ռեկորդը 2013-ին սահմանել էր ֆիլիպինցի Ջասթին Դանիել Արդեն, ով թմբկահարել է 12 ժամ և 3 վայրկյան։










