ԱՄՆ-ում հաքերները հասանելիություն են ստացել ապահովագրական ընկերության 1,1 մլն հաճախորդների տվյալներին
Հաքերները հասանելիություն են ստացել ամերիկյան CareFirst բժշկական ապահովագրական ընկերության մոտ 1,1 միլիոն հաճախորդների անձնական տվյալներին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, գրում է ТАСС-ը:
Նրանց խոսքերով՝ ընկերության համակարգչային համակարգեր անօրինական մուտքն իրականացվել է դեռևս անցած տարվա հունիսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Հաքերներին, մասնավորապես, հաջողվել է գողանալ CareFirst-ի նախկին և ներկայիս հաճախորդների անունների, ծննդյան օրերի, էլեկտրոնային հասցեների մասին տեղեկությունները:
Այդ տեղեկությունները կարող են թույլ տալ հաքերներին ապագայում ավելի հեշտ հասանելիություն ստանալ այդ մարդկանց բանկային հաշիվներին։










