Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը նկատել են Լոնդոնում Էրիկ Քլեպտոնի համերգին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորը, ում կյանքի մասին չափազանց քիչ բան է հայտնի, նկատել են Լոնդոնում բրիտանական ռոք երաժշտության աստղ Էրիկ Քլեպտոնի համերգին, գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ TBS հեռուստաընկերության օպերատորին հաջողվել է գաղտնի նկարահանել Կիմ Չեն Չհոլին համերգային դահլիճում: Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորն ուղեկցել է մի աղջիկ, Չհոլը կրել է վերնաշապիկ, սև տաբատ և կարճ կաշվե բաճկոն:
2006 և 2011 թվականներին Կիմ Չեն Չհոլին նկատել են Գերմանիայում և Սինգապուրում և ամեն անգամ՝ Քլեպտոնի համերգներին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա նաև երաժշտին հրավիրել է մասնավոր համերգ ունենալ Փհենյանում:










