ԵՄ-ն դեռևս չի հեշտացնի Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Մերկել

14:00 • 21.05.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացում ԵՄ-ի կողմից դեռևս անհնար է, փոխանցում է Газета-ն։


«Վիզային ռեժիմի հեշտացումը հնարավոր է միայն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների կատարման դեպքում։ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է զեկույց այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը բավականաչափ ջանքեր են ներդրել այդ հարցում, սակայն դա բավական չէ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ լավանա»,- ասել է Մերկելը։