Քաթարում ԱԱ-2022-ի համար մարզադաշտերի շինարարության ժամանակ ավելի քան 400 բանվոր է մահացել

11:50 • 21.05.15

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Քաթարի աշխատանքային օրենսդրության հետ կապված զեկույց է հրապարակել՝ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը երկրի պատրաստության առնչությամբ, գրում է gazeta.ru-ն:

 

Իրավապաշտպաններն անհանգստացած են աշխարհի առաջնության համար օբյեկտների շինարարության գործում ներգրավված աշխատանքային ներգաղթյալների իրավունքների պարբերական խախտումներով: Amnesty International-ը պահանջում է ՖԻՖԱ-ից ավելի խիստ վերաբերմունք Քաթարի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնեն միջազգային նորմերին:

 

Զեկույցում նշվում է նաև, որ 2014 թվականին Քաթարում 441 աշխատող է մահացել Հնդկաստանից և Նեպալից: