Մենք կաջակցենք, բայց «տնային աշխատանքը» Դուք պետք է անեք». Լատվիայի ԱԳ նախարարը` հայ պատվիրակներին. 168.am

16:21 • 21.05.15

«Չենք կարող ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ»,- այսօր «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը՝ անդրադառնալով Հայաստանի կայացրած որոշմանը միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:
 

Նա նշեց, որ ԵՄ-ն հարգում է այդ որոշումը: «Չենք կարող ճնշել Հայաստանին դառնալ Ասոցացման համաձայնագրի մաս կամ ԵՄ-ի մասը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, մենք ունենք գործիքներ աջակցելու օրենքի գերակայությանը, ծրագրերին, ՀԿ-ներին, մենք հիմա ևս օգտագործում ենք դրանք: Համագործակցության ապագան Ձեր ձեռքում է և Ձեր հանրության»,- դիմելով հայ պատվիրակներին, ասաց եվրոպացի դիվանագետը:
 

Շարունակությունը՝ այստեղ: