Սիրիական զորքերը դուրս են բերվել Պալմիրա քաղաքից, գրոհայինները փորձում են գրավել նավթահանքերը

11:38 • 21.05.15

Սիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը Պալմիրա քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները։

 

France Presse գործակալության տեղեկություններով՝ սիրիական բանակը պահպանում է պաշտպանական դիրքերը քաղաքից դեպի արևմուտք և հարավ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ավելի վաղ քաղաքից տարհանվել էին խաղաղ բնակիչները, ինչպես նաև դուրս էին բերվել առավել թանկարժեք արձանները և քանդակները։

 

«Ալ- Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պալմիրայի մոտ մարտերի ընթացքում սիրիական բանակն ավելի քան 100 զինվոր է կորցրել։

 

«Իսլամական պետության» գրոհայինները վերահսկողություն են հաստատել Արկ և Հեյլ գազահանքերում։ Սիրիական բանակն այժմ հետ է մղում T-3 նավթային կայանը և Ջեզալ նավթահանքը գրավելու գրոհայինների փորձերը։