ՀՀ վարչապետն ու ԿԳ նախարարը Վերջին զանգի առթիվ հյուրընկալվել էին թիվ 112 դպրոցում (տեսանյութ)

11:30 • 22.05.15

Այսօր հանրապետությունում հնչում է Վերջին զանգը, այդ առիթով այսօր Մալաթիա Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 112 դպրոց էին հյուրընկալվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

 

Դպրոցի շրջանավարտները պաշտոնյաներին դիմավորեցին աղուհացով ու պարով։ Նրանք ժապավեն փակցրեցին պաշտոնյաների կրծքին։