Սաուդյան Արաբիայում մահապարտ ահաբեկիչը մզկիթ է պայթեցրել. կա առնվազն 30 զոհ

15:56 • 22.05.15

Սաուդյան Արաբիայի արևելքում՝ Ալի իմամի մզկիթում, այսօր հզոր պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է մոտ 150 մարդ։ Նշվում է, որ ահաբեկչությունը, նախնական տվյալներով, իրականացրել է մահապարտը։