ԻՊ-ի գրոհայինները սիրիական բանակի զինվորներին մահապատժի են ենթարկում երեխաների աչքի առաջ (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը զարհուրելի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երեխաները դիտում սիրիացի զինվորների հրապարակային մահապատիժը, գրում է The Daily Mail-ը:
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանում երեխաները մեծ բազմության մեջ իրենց ճանապարհն են բացում՝ ավելի լավ դիրքից հետևելու համար անօգնական տղամարդկանց սպանությանը:
Սոցիալական մեդիաների էջերում հրապարակված երեք րոպե տևողությամբ քարոզչական տեսանյութում զինվորներին ստիպել են խոստովանել, թե «իրենք ստիպված են միացել սիրիական բանակին ԻՊ-ի դեմ կռվելու համար»:
















