Չինաստանը 182 մլրդ դոլար կտրամադրի ինտերնետի արագության բարելավմանը

00:21 • 22.05.15

Չինաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա 2 տարիներին ավելի քան 182 մլրդ ԱՄՆ դոլար չափով գումար ծախսել ինտերնետի վրա: «Գազետա» - ի փոխանցմամբ` այդ միջոցները ծախսվելու են ինտերնետի արագությունը բարելավելու վրա:

 

Չինական պետական կառույցների տվյալներով`  այս տարի երկրում ինտերնետ հասանելիություն ապահովելու համար հատկացվել է 69,3 մլրդ դոլար: 2015-ին համանման կարիքների համար կտրամադրվի 112,8 մլրդ:

 

Մասնավորապես՝ հատկացվելիք միջոցներով կզարգացվեն չորրորդ սերնդի գերարագ բջջային ցանցերը և մանրաթելա - օպտիկական լայնաշերտ կապի միջոցները:

 

Չինաստանը 182 մլրդ դոլար կտրամադրի ինտերնետի արագության բարելավմանը