ԵԺԿ-ն Վրաստանի եվրոպական հեռանկարի աջակցության մասին հռչակագիր է ընդունել

14:45 • 22.05.15

«Արևելյան գործընկերության» գագաթաժողովին զուգահեռ՝ Ռիգայում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովը, որին մասնակցել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է Грузия Online-ը:

 

Մասնակիցները հատուկ հռչակագիր են ընդունել հաջակցություն Վրաստանի եվրոպական հեռանկարի:

 

Փաստաթղթում խոսքը երեք հիմնական մարտահրավերների մասին է, որոնց առջև կանգնած են «Արևելյան գործընկերության» երկրները: Մասնավորապես՝ հռչակագրում մտահոգություն է արտահայտված Վրաստանում հակառակորդների իրավական հետապնդման, ընտրողական արդարադատության և ընդդիմության դեմ բռնի գործողությունների վերաբերյալ:

 

«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն արձագանքել այն հարցերին, որոնք նշված են 2014 թվականի մոնիթորինգի հարցով ԵԱՀԿ-ի և Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում»,- ասված է ԵԺԿ-ի հռչակագրում: