Հայաստանի քաղաքացին փորձել է Վրաստան անցկացնել մինչև 50 կիլոգրամ արծաթ
«Սարփի» մաքսային անցակետի (վրաց-թուրքական սահման) աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Լ. Խ.-ին, որի ավտոմոբիլում և անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են ավելի քան 4 կիլոգրամ ոսկե իրեր և մինչև 50 կիլոգրամ արծաթե հատիկներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Հայաստանի քաղաքացին փորձել է չհայտարարագրված ապրանքը Վրաստանի սահմանով անցկացնել թաքստոցում, որը գտնվել է ավտոմեքենայի առջևի աջ և ձախ թևերին, ինչպես նաև բաճկոնի գրպանում:
Ապրանքի ընդհանուր արժեքը կազմել Է 274 հազար 394 լարի (շուրջ 122 հազար դոլար): Գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:










