Խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու, և քանիսը հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. Հ. Աբրահամյան

15:44 • 22.05.15

Առաջիկայում երկրում խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու և դրանցից մի քանիսը ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ:


Այս մասին այսօր  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե ասելով, որ իր՝ «որոշ քաղաքական ուժեր և գործիչներ են ուզում, որ կառավարությունը ձախողվի» արտահայտությունը արդյո՞ք վերաբերում է Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, ինչի մասին լուրեր են շրջանառվում։
 

Հովիկ Աբրահամյանը հերքեց՝ ասվածը Կարեն Կարապետյանին չի վերաբերում: Նաև ընդգծեց, որ ջերմ հարաբերություններ ունի Կարապետյան եղբայրների հետ և գնահատում նրանց ազգանվեր գործունեությունը: