«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ Մոլդովայում

17:31 • 22.05.15

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին առաջարկել է «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովն անցկացնել Քիշնևում:

 

«Մոլդովայի նախագահը հաջորդ գագաթաժողովի մասնակիցներին հրավիրել է Քիշնև: 2017 թվականին կտեսնենք», - ասել է Շուլցը:

 

«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը տեղի է ունեցել Ռիգայում՝ մայիսի 21-22-ին: Ծրագրի մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: