ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում նոր կասկածյալ է հայտնվել. Коммерсантъ

12:58 • 22.05.15

ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում նոր կասկածյալ է հայտնվել՝ Չեչնիայի Հանրապետության բնակիչ Ռուսլան Մուխադինովը, գրում է «Коммерсантъ»-ը։

 

Քննության վարկածով՝ հենց նա կարող է լինել այն Ռուսիկը, ում անունը նշել են մեղադրյալները և ասել, որ նա իրենց 25 միլիոն ռուբլի է խոստացել Նեմցովի սպանության համար:

 

Կասկածյալը դեռ չի հայտնաբերվել, քննիչները հարցաքննել են նրա բարեկամներին և ծանոթներին: Պարզվել է, որ հենց Մուխադինովն է վարել Mercedes-Benz ML ավտոմեքենան, որով, քննության վարկածով, տեղաշարժվել է Ռուսիկը:

 

Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։