Պալմիրան կարող է ոչնչացվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից. Սիրիայի իշխանություններ (լուսանկարներ)

08:37 • 22.05.15
Պալմիրան կարող է ոչնչացվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից. Սիրիայի իշխանություններ (լուսանկարներ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ճգնաժամից ի վեր կողոպտել և ոչնչացրել են մշակութային ժառանգության մոտ 750 օբյեկտ, РИА Новости-ի հետ զրույցում ասել է Սիրիայի մշակույթի փոխնախարար Ալի ալ-Քայիմը։

 

«Մոտ 750 պատմական օբյեկտ է տուժել։ Հստակ տվյալներ չկան, հնարավոր է՝ ավելի շատ։ Քանի որ նրանց կոնկրետ նպատակն է ոչնչացնել այն ամենը, ինչը մեզ կապում է հնագույն քաղաքակրթության հետ, և մեր պատմության ընդհանուր ոչնչացումը։ Թադմուրը (Պալմիրայի արաբական անվանումը) բացառություն չէ, ոչնչացման սպառնալիքի տակ են վանքերը, որոնք կառուցվել են դեռևս Հռոմեական կայսրության ժամանակ»,- պատմել է նա։

 

Փոխնախարարի խոսքով՝ ամենուր, որտեղ ահաբեկիչները կարողացել են հասնել, ոչնչացվել են հնագույն եկեղեցիներ ու մզկիթներ, կողոպտվել են թանգարաններ, իսկ թանկարժեք իրերը դուրս են տարվել Սիրիայի սահմաններից, այժմ էլ գրոհայինները հասել են «անապատի հարսնացուին»։

 

Պատասխանելով գրոհայինների նպատակների մասին հարցին՝ պաշտոնյան նշել է, որ գրոհայինները կողոպտում են թանգարանները և պատմական համալիրները հանուն գումարի, որով իրենք ֆինանսավորում են իրենց հետագա գործողությունները, ինչպես նաև պատմական արմատների ոչնչացման համար։ «Դրանք նպատակային և մտածված գործողություններ են, որոնք ուղղված են ոչնչացնելու այն ամենը, ինչը մեզ կապում է հնագույն քաղաքակրթությունների հետ»,- ասել է նա։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհայիններին հաջողվել է գրեթե ամբողջությամբ գրավել Պալմիրա քաղաքը, իսկ սիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները։

Smoke rises due to what, according to activists, was shelling from Isil fighters on Palmyra

A picture allegedly showing an Isil fighter firing his weapon during a battle against Syrian government forces on a road between Homs and Palmyra, Syria

Residents walking near a military truck that belongs to forces loyal to Syria's President Bashar al-Assad, near the historical city of Palmyra on May 19, 2015

An image purportedly showing an Isil tank engaging with Syrian government forces on a road between Homs and Palmyra

Residents inspect damage near Fakhreddin's Castle, background, in Palmyra on May 19, 2015. Islamic State fighters in Syria have entered the ancient ruins of Palmyra after taking complete control of the central city, but there are no reports so far of any destruction of antiquities, a group monitoring the war said

Black columns of smoke rising through the air during a battle between Islamic State militants and the Syrian government forces on a road between Homs and Palmyra, Syria

A general view of Palmyra's famous graves pictured on May 19, 2015

An image purportedly showing Islamic State fighters taking cover during a battle against Syrian government forces on a road between Homs and Palmyra

A road sign is pictured in Palmyra on May 19, 2015

A general view of Palmyra's famous graves ion May 19, 2015

An images allegdly showing an Islamic State fighter aiming his weapon during a battle against the Syrian government forces on a road between Homs and Palmyra

Вид на древнюю цитадель в Пальмире, Сирия