Պալմիրայի մոտ դաղստանցի և ուզբեկ գրոհայինների մարմիններ են գտել
Սիրիական Պալմիրա քաղաքի համար մարտերում Ռուսաստանից և Ուզբեկստանից ծայրահեղականների խումբ է ոչնչացվել, հայտնում է РИА Новости-ն։
«Պալմիրայի մոտակայքում սիրիական բանակի բլոկպոստերից մեկի մոտ ոչնչացվել է 40 գրոհայիններից բաղկացած ջոկատ, որոնց թվում, դատելով արտաքին տեսքից և փաստաթղթերից, եղել են գրոհայիններ Դաղստանից և Ուզբեկստանից»,- հայտնել է ռազմական աղբյուրը։
Բլոկպոստից 200 մետր հեռավորության վրա սիրիացի զինվորականները գնդակահարել են գրոհայինների բեռնատարները, ինչից հետո կրակահերթ է սկսվել։ Արդյունքում ոչնչացվել է գրոհայինների մեծ մասը, 2 արաբ գրոհային գերի է ընկել։










