Երևանի Ս. Տարոնցու փողոցում վրաերթի են ենթարկել 10-ամյա աղջկա

17:35 • 22.05.15

Հիվանդանոցից ոստիկանությունում մայիսի 21-ին, ժամը 12.30-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 10-ամյա աղջկա, ում մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքը ստացել է իրենց բակում` վայր ընկնելու հետևանքով:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
 

Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը  11.00-ին, Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից  վրաերթի ենթարկվելու հետևանքով:
 

Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 21-ին, ժամը 22.00-ին,  վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: