«Վերջին զանգի» շրջանակներում ՃՈ հատուկ պահպանվող տարածք 57 ավտոմեքենա է տեղափոխվել

15:20 • 22.05.15

Մայիսի 22-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց. 22-ը` Երևանում, որոնցից 15-ի վարորդները` անչափահաս, 35-ը` մարզերում, որոնցից 30-ի վարորդները` անչափահաս:


«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին:Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,– ասվում է ոստիկանության կայքում զետեղված հաղորդագրությունում։