Պուտինին զեկուցում են նաև «Եվրատեսիլ» մրցույթի մասին. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

10:14 • 22.05.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում են «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանի մասնակցության մասին այնպես, ինչպես այլ լուրերի մասին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

 

««Եվրատեսիլ» երգի մրցույթին ռուսական մասնակցության մասին, բնականաբար, զեկուցվում է ինչպես, օրինակ, օրվա պատկերի մասին ընդհանրապես»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ նախագահը մանրամասներով չի հետաքրքրվում։

 

Այն մասին, որ նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրսթը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, Պեսկովն ասել է՝ «Գիտեք, ես այդ կապակցությամբ ոչինչ չեմ մտածում»։ Հիշեցնենք, որ Կոնչիտա Վուրսթն օրերս Պուտինին հանդիպելու ցանկություն էր հայտնել։