Պուտինը կմասնակցի Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը

13:18 • 22.05.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը, գրում է gazeta.ru-ն:

 

«Վլադիմիր Պուտինը կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը»,- ասել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

 

Նաև նշվում է, որ ավելի ուշ Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կներկայացվեն։

 

Բաքվում հունիսի 12-28-ն անցկացվելու են պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ: