Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցներն սատարում են ԼՂ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբին
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հռչակագրի եզրափակիչ տեքստում: «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժաշետությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության և հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության տեսանկյունից:
Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից արված ներդրումը հետագայում կայունության տարածման և վստահության կա ուցման գործում, ինչպես նաև ընդգծում են այս ոլորտում ԵՄ հետագա ավելի լայն ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասվում է հռչակագրի տեքստում` ընդգծալով, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմնակից են նախագահական մակարդակով 2009 թվականից ի վեր արված հայտարարություններին:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել էր մայիսի 21-ի երեկոյան աշխատանքային ընթրիքով: Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահներին ուկառավարությունների ղեկավարներին դիմավորել և ողջունել էր Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները եւ գործընկերության ծրագրի մասնակից վեցպետությունների ներկայացուցիչները: Միջոցառումը նախագահում է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ԵՄ-ի ինստիտուտներից կլինեն նաեւ, մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավարԺան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվան ագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը եւ առեւտրի հարցերովեվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրյոմը:
Գործընկեր վեց երկրների թվում Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովան՝հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին: Բելառուսը կներկայացնի հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ադրբեջանը՝ նախագահական վարչակազմի ներկայացուցիչՆովրուզ Մամեդովը եւ ԱԳ նախարար Էլմար Մա եդյարովը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնոժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին:










