Եվրախորհրդարանի նախագահը քննադատում է Ադրբեջանին. azatutyun.am

21:04 • 22.05.15

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը այսօր խստորեն քննադատեց Ադրբեջանին՝ «անիմաստ և ոչ այնքան խելացի» որակելով այդ երկրի ներկայացուցչի պահվածքը Ռիգայում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։

 

Ինչպես հայտնում է azatutyun.am-ը՝ գագաթնաժողովի ավարտից րոպեներ անց, միջանցքում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք այլ հակամարտությունները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառվա՞ծ էին գագաթնաժողովի օրակարգում, Շուլցը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է Եվրամիությանը։


«Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի արևելքում իրադարձությունները նմանատիպ ընթացք չեն ստանա և դա չի վերածվի սառեցված հակամարտության, սակայն ավելի լայն մասշտաբներով։ Այդ թեման այսօր քննարկվել է», - ասաց Եվրոպայի խորհրդարանի նախագահը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ հենց Ադրբեջանի ներկայացուցիչը ինչ-որ մի պահի արգելափակեց [գագաթնաժողովի եզրափակիչ] հռչակագրի ընդունումը։ Ես դա, անկեղծ ասած, անիմաստ և ոչ այնքան խելացի քայլ եմ համարում»։


Մանրամասն՝ այստեղ: