Թբիլիսիում հայկական ծագմամբ բրիտանացի լրագրողին 12-ամյա երեխա է կողոպտել

10:04 • 22.05.15

Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է չարագործին, որը երեքշաբթի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում կողոպտել էր հայկական ծագմամբ բրիտանացի լրագրող Օնիկ Ջեյմս Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացնում է RG.ru-ն, չարագործը լրագրողի դրամապանակը հափշտակել էր ու կորել տեսադաշտից:



Պարզվել է, որ լրագրողին կողոպտողը 2003 թվականին ծնված տղա է: Նրա գողոնը կազմել է ընդամենը 25 դոլար և բանկային քարտեր: Քանի որ կողոպտիչը քրեական պատասխանատվության տարիքի չէ՝ գործը կարճվել է: Վրաստանում մինչև 14 տարեկան երեխաները դատարանի առաջ կանգնել չեն կարող:

 

Գողոնը վերադարձվել է տուժածին: