Թուրքիայում տասնյակ նախկին ոստիկաններ, գործարարներ ու փաստաբան է ձերբակալվել՝ «զուգահեռ պետություն» գործի շրջանակում

14:27 • 22.05.15

Թուրքական Քոնյա նահանգի դատախազության կողմից քննվող այսպես կոչված՝ «զուգահեռ պետության» գործի շրջանակում այսօր առավոտյան երկրի 10 բնակավայրերում հատուկ գործողություններ են սկսվել։

 

Ձերբակալվել են ոստիկանության նախկին պաշտոնյաներ, հայտնի գործարարներ։ Գործի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր նաև մեկ փաստաբան։

 

Ըստ տարբեր տվյալների՝ ձերբակալվածների թիվը հասնում է տասնյակների։

 

Նրանք մեղադրվում են ամերիկաբնակ թուրք գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի շարժմանն աջակցելու և Թուրքիայում հեղաշրջում պլանավորելու փորձի համար։

 

Գյուլենը համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը։