Կոնգրեսի մոտ վայրէջք կատարած փոստատարն իրեն անմեղ է համարում
Ամերիկացի Դագ Հյուզը, որն ապրիլին փոքր ուղղաթիռով վայրէջք էր կատարել Վաշինգտոնում Կապիտոլիումի մոտ, դատարանում հայտարարել է իր անմեղության մասին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, մեկ տեղանոց ուղղաթիռը՝ ԱՄՆ-ի փոստային ծառայության նշանով, վայրէջք էր կատարել Կոնգրեսի գլխավոր շինության մոտ:
61-ամյա օդաչու Դագ Հյուզը ձերբակալվել էր: Հաղորդվել էր, որ տղամարդը մտադիր է եղել Կոնգրեսի բոլոր անդամներին նամակներ հասցնել իշխանությունների կոռումպացվածության մասին:
Հյուզին մեղադրանք է առաջադրվել 6 կետով, ներառյալ՝ չգրանցված թռչող սարք վարելն ու հակաօդային պաշտպանության արգելված գոտի մտնելը: Նրան 9 տարվա ազատազրկում է սպառնում:
Ձերբակալման պահին Հյուզի մոտ հայտնաբերվել էր ավելի քան 500 նամակ՝ յուրաքանչյուր կոնգրեսականի համար:
«Իմ նպատակն էր Կոնգրեսին դրդել աշխատել ժողովրդի, այլ ոչ մոնոպոլիայի համար»,- հայտարարել է նա դատարանում:










