Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են տիեզերքի ամենապայծառ գալակտիկան

10:42 • 22.05.15

Ամերիկացի գիտնականները Երկիր մոլորակից 12.5 մլրդ լուսային տարի հեռավորության վրա հայտնաբերել են տիեզերքի ամենապայծառ գալակտիկան:



Ինչպես նշում է tass.ru-ն, ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետներն ասել են, որ տվյալ գալակտիկան «300 տրլն անգամ ավելի ուժեղ լուսարձակում ունի, քան Արեգակը»:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ բացահայտումն արվել է ՆԱՍԱ-ի WISE ինֆրակարմիր տիեզերական հեռադիտակի` 2010թ. ուղարկած տվյալների ուսումնասիրությունների արդյունքում:
Նշվում է, որ հեռադիտակը բացի «չեմպիոն» գալակտիկայից հայտնաբերել է մոտ 2 տասնյակ չափազանց պայծառ գալակտիկա, որոնք  տեսանելի են միայն ինֆրակարմիր դիապազոնում:

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են տիեզերքի ամենապայծառ գալակտիկան