Գիտնականներն ապացուցել են, որ չինական բույսը կարող է բուժել քաղցկեղը 40 օրում

21:43 • 23.05.15

Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: 


Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային քաղցկեղով հիվանդ մկների վրա, և 40 օրվա ընթացքում քաղցկեղն անհետացել է: 
Գիտնականների համար հաջորդ քայլը դրամական միջոցներ հավաքելն է, որպեսզի մարդկանց կարողանան ներգրավել փորձարկումներում: Այս բույսը երկար տարիներ առաջ դեռևս կիրառվել է չինական բժկության մեջ տարբեր հիվանդություններ բուժելու համար, այդ թվում` ռևմատոիդ արթրիտ: Այս բույսը հայտնի է lei gong teng անունով, որը թարգմանվում է որպես «որոտ աստված որթատունկ» (thunder god vine):


Մինեսոտայի համալսարանում իրականացված հետազոտությունն ապացուցել է, որ այս բույսը վերացնում է քաղցկեղը 40 օրում, եթե անգամ թերապիան դադարեցվում է: Ըստ գիտնականների` այս բույսի  ամենահզոր  և կարևոր բաղադրիչը տրիպտոլիդն է, որը համարվում է հզոր հակաքաղցկեղային միջոց:



Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի բուժումը կարող է գտնվել հենց հնագույն ժամանակներից կիրառվող խոտաբույսերում, որոնցից մեկն էլ հենց կոճապղպեղն է, սակայն դրանց հետ կապված հետազոտությունները բավականին թանկարժեք են, և ոչ բոլոր կենտրոններն են կարող այդքան գումարներ տրամադրել ուսումնասիրությունների համար:
 



 

Գիտնականներն ապացուցել են, որ չինական բույսը կարող է բուժել քաղցկեղը 40 օրում