Անգլիայի բանկն ուսումնասիրում է ԵՄ-ից երկրի դուրս գալու հետևանքները
Մեծ Բրիտանիայում հայտնի է դարձել, որ Անգլիայի բանկն ուսումնասիրում է Եվրամիությունից երկրի հնարավոր դուրս գալու ֆինանսական հետևանքները, եթե դրա օգտին քվեարկեն նախատեսվող հանրաքվեի մասնակիցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բանկի առաջադրանքը դադարել է գաղտնի լինել, երբ ուսումնասիրության մանրամասներով նամակը «պատահաբար» ուղարկվել է Guardian թերթին:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ կարգավորիչի աշխատակիցների մեծ մասը չպետք է տեղյակ լինի այն մասին, թե ինչ է տեղի ունենում:
BBC-ի թղթակիցը նշում է, որ հենց ուսումնասիրության անցկացման փաստը չի կարելի անսովոր անվանել ի տարբերություն նրա, թե ինչպես են այդ մասին իմացել:










