Բելգիայի պատգամավորներից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին հակասական վերաբերմունքը բանավեճի առիթ է դարձել (տեսանյութ)

17:17 • 23.05.15

Բելգիայի պառլամենտում պատգամավոր Ահմեդ Էլ Հանուսը, Facebook-յան «Թուրքիան արժանի է մեր հարգանքի» անունը կրող էջում, պաշտպանել է թուրքական համայնքին ասելով, որ դեմ է նրանց նկատմամբ մեղադրանքներին, սակայն երբ սոցցանցում իրեն ժխտողականության կողմնակից են անվանել, չի համաձայնվել։

 

Միջոցառման էջը ստեղծել էր ինքը՝ Ահմեդ Էլ Հանուսը, որի գլխավոր լուսանկար էր ընտրել Թուրքիայի և Բելգիայի միմյանց կողքին ծածանվող դրոշները։

 

Նման հակասական բանավեճի կենտրոնում Էլ Հանուսը հայտնվել է հետևյալ գրառումից հետո.  «Ցանկանում եմ իմ բողոքն արտահայտել այն մեղադրանքների առիթով, որոնց զոհ է դառնում Թուրքիան: Նախ բանավեճ առաջացավ Օսմանյան կայսրությունում իրականացված 1.5 հայերի զանգվածային սպանությունների մասին: Արդյո՞ք պետք է դա ցեղասպանություն որակել: Այդ հարցը ճեղք է առաջացնում նույնիսկ բելգիական դիվանագիտության կուլիսներում»։


RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նա հերքել է իր ժխտողական լինելու մասին մեղադրանքները, ասելով, որ նա միշտ ընդունել է Հայոց cեղասպանությունը և զարմացած է իր Facebook-յան գրառման շուրջ առաջացած աղմուկից։

 


Polémique après les propos d'Ahmed El Khannouss sur Facebook