Կալիֆոռնիայում ծովի մեջ արտանետված նավթից տուժել են ծովային կենդանիները. Boston Globe-ի ֆոտոշարքը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում գտնվող Ռեֆուջիո պետական լողափում բազմաթիվ կենդանիներ են նետվել ափ, չկարողանալով ապրել նավթով աղտոտված ջրում։
Շուրջ մեկ շաբաթ կամավորները, International Bird Rescue կենդանիների պաշտպանության կազմակերպության աշխատակիցները և լողափը վերահսկող անձնակազմը մաքրել են ողջ տարածքն ու օգնություն ցույց տվել ափ նետված ջրային կենդանիներին, գրում է Boston Globe-ը։
Ծով է արտահոսել 2.5 հազար բարել հում նավթ։ Ափամերձ շուրջ 15կմ տարածք տուժել է նավթի արտահոսքից։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Սանտա Բարբարան աղետի գոտի է հայտարարվել՝ նավթի արտահոսքի պատճառով:









































