Բուսաբույժը ներկայացրել է աղիները մաքրելու և քաղցկեղից զերծ մնալու բաղադրատոմսը

19:11 • 23.05.15

Բուսաբուժության փորձագետ Վիկտորյա Սեմյոնովան կիսվել է աղիները մաքրելու հիանալի բաղադրատոմսով: Ինչպես ներկայացնում է healthyfoodteam.com-ը` այն պատրաստելու համար անհրաժեշտ է.


Կես կգ գազար,


Կես կգ ճակնդեղ,


Մի բուռ ծիրանի չիր,


Մի բուռ չամիչ,


Մեկ գդալ մեղր:


Լավ կլինի, որ բոլոր բաղադրիչները բնական աճեցված լինեն: Վերցրեք նույն քանակությամբ թարմ գազար և ճակնդեղ, մանր կտրատեք և լցրեք էմալապատ տարայի մեջ: Եռման ջուր լցրեք վրան այնքան, որ ջուրը երկու մատ բարձր լինի բանջարեղենից:


Այնուհետև ավելացրեք կտրատած չիրն ու չամիչը: Դրեք տարան կրակի վրա, որպեսզի ջուրը եռա: Եռալուն պես վերցրեք կրակի վրայից: Երբ թեթևակի սառչի, ավելացրեք մեկ թեյի գդալ մեղրը և փակեք այն, թողեք մնա 12 ժամ՝ սառը վայրում:  Այնուհետև քամեք հեղուկը և խմեք, մնացած բանջարեղենը ևս կարող եք օգտագործել ճաշ պատրաստելու համար:


Ստացված հեղուկը բավարար է երկու օր օգտագործելու համար: Պետք է խմել կես թեյի բաժակ՝ օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ: Աղիները այս եղանակով մաքրելու համար կարելի է մեկ ամիս շարունակել այս գործընթացը:  Ավելացող հեղուկը պետք է պահել սառնարանում:  Այս հեղուկը օգտակար է քաղցկեղի բուժման համար, ինչպես նաև՝ դրա առաջացումը կանխելու:
 

 

Բուսաբույժը ներկայացրել է աղիները մաքրելու և քաղցկեղից զերծ մնալու բաղադրատոմսը