Մահացած համարվող մարդը սկսել է շարժվել դիարան տանելու ճանապարհին

16:51 • 23.05.15

Մահացած համարվող մարդը սկսել է շարժվել դիարան տանելու ճանապարհին, գրում է Mirror-ը: Թոմաս Սանկոմբի մարմինը բժիշկները հայտնաբերել են սառը և անկենդան վիճակում Վիսկոնսինում գտնվող իր բնակարանում:

 

Մեկ ժամ անց տրանսպորտը ժամանել է բնակարանի մոտ հետագա քննության համար «մահացած մարմինը» տեղափոխելու համար: Այդ ժամանակ աշխատակիցները սարսափ են ապրել՝ տեսնելով Սանկոմբին շարժվելիս: Նա սկսել է շնչել և շարժել է իր աջ ձեռքը և ոտքը, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

 

Տղամարդու եղբայրը պատմել է, որ իր եղբայրը վահանագեղձի հետ կապված խնդիր ունի, ինչի պատճառով նա ընկել է կոմայի մեջ, իսկ նրա մարմնի ջերմաստիճանն ընկել է հասնելով մոտ 28 աստիճանի: