Էստոնիայի նախագահի նախկին կնոջը նկատել են մեկ այլ տղամարդու ուղեկցությամբ
Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկի նախկին կնոջը՝ Էվելինա Իլվեսին, նկատել են նոր տղամարդու հետ, գրում է gazeta.ru-ն:
47-ամյա Իլվեսի ընտրյալն է դարձել Tuulelootsutajad երաժշտական խմբի 31-ամյա մասնակից Սիյմ Ռիկերը:
Արդյոք նրանց կապում են ռոմանտիկ հարաբերությունները, թե պարզապես ամուր ընկերությունը, դեռ պարզ չէ:
2014 թվականի ամռանը Իլվեսին նկատել են 28-ամյա ֆրանսիացի Վինսենտ Արենագի հետ: Ավելի ուշ նա դադարել է ուղեկցել իր ամուսնուն պաշտոնական միջոցառումների ժամանակ: Իսկ ավելի ուշ հաղորդվել է, որ Էստոնիայի նախագահը և նրա կինը բաժանվում են:










