Ողջո՛ւյն, բռնապե՛տ. Եվրահանձնաժողովի նախագահն այսպես է ողջունել Հունգարիայի վարչապետին

11:03 • 23.05.15

«Ողջո՛ւյն, բռնապե՛տ»՝ այսպես է ողջունել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին անձամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը, գրում է euronews.com-ը։

 

Արտասովոր ողջույնը լսել են լրագրողները, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել լսել Օրբանի պատասխանը։ Ինչևէ, նրանք երկուսն էլ ժպտում էին Ռիգայում կայացած ԵՄ գագաթաժողովի բացման արարողության ժամանակ, գրում է աղբյուրը։

 

Յունկերը շատ լավ տրամադրություն է ունեցել այդ օրը, և նույնիսկ փողկապ է առաջարկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ով հայտնի է իր «casual» ոճով։