Գերբարակ ականջակալներ՝ պատրաստված ստվարաթղթից (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքում այս տարի մայիսին անցկացված Wanted Design էլետկրոնիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են գերբարակ ականջակալներ՝ պատրաստված ստվարաթղթից, գրում է Design Boom-ը։
Մտահղացման հեղինակն է Մաքսիմ Լուազոն, ով գնահատում է դյուրակիր և պարզ դիզայնով ստեղծված էլեկտրական տեխնիկան։
Նա ականջակալների բոլոր անցքերը հատելու և յուրահատուկ դիզայն հաղորդելու համար օգտագործել է լազերային կտրող սարք։ Ականջակալները պատրաստվել են 50 տարբեր պահեստամասերից։
Մաքսիմը ներկայացրել է մի քանի տեսակի ականջակալներ՝ լարով և անլար։ Անլար տարբերակում բարձրախոսները հոսանքը ստանում են սովորական մարտկոցից, իսկ լարով աշխատողները՝ նվագարկիչ սարքի մարտկոցից։
Ականջակալները շատ թեթև են և ունեն 1 մմ հաստություն։ Դրանք երգի վերարտադրության համար օգտվում են ձայնի վիբրացիա առաջացնող պիէզոէլեկտրական ազդեցությունից։



































