Անգլիայում անօթևան ուսուցչուհին ապրում է մեքենայի մեջ՝ հանուն իր սիրելի շների (լուսանկարներ, տեսանյութ)

11:23 • 23.05.15

Անգլիայում սնանկացած ուսուցչուհին 4 ամիս է՝ բնակվում է ավտոմեքենայի մեջ, քանի որ չի հրաժարվում իր սիրելի շներից, գրում է mirror.co.uk-ը։

 

Հիլարի Բորոուսը Եվրոպայի տարբեր երկրներում անգլերենի ուսուցչուհի աշխատելուց հետո հունվարին վերադարձել է Քենթ, սակայն չի կարողացել աշխատանք գտնել հայրենիքում։

 

Նա իր ամբողջ գումարը ծախսել է առաջին ամսում և, չկարողանալով աշխատանք գտնել, մնացել սոցիալական աշխատակիցների օգնության հույսին, ովքեր տեղեկացրել են, որ իրենց խորհրդի կողմից տրամադրած բնակարանում արգելվում է ապրել ընտանի կենդանիների հետ։

 

Կինն իր երկու սիրելի շներին՝ Ռոբիին և Կլեոյին չլքելու համար նրանց հետ բնակվում է իր մեքենայի մեջ։

 

Ուսուցչուհին 8-ամյա որսաշանը և 5-ամյա լաբրադորին ձեռք է բերել Իսպանիայում։ Նրա ընտանիքի բոլոր անդամներն ապրում են Նոր Զելանդիայում ու Կանադայում, իսկ Անգլիայում բնակվող այլ բարեկամներ նա չունի։