Իրաքի զինվորականները շարժվում են Ռամադի՝ գրոհայինների հետ կռվելու համար

17:44 • 23.05.15

Դեպի Ռամադի քաղաք է շարժվել Իրաքի զինվորականների և շիա աշխարհազորայինների շարասյունը՝ քաղաքը վերահսկող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ կռվելու համար: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին և տեղի պաշտոնյաներին:

 

Նշվում է, որ գրոհայիններին հաջողվել է նաև ճեղքել ռազմական պաշտպանությունը Ռամադիի արևելքում:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Իրաքի Ռամադի քաղաքի գրավումը «մարտավարական ձախողում» է եղել: