Իռլանդիան կողմ է քվեարկել միասեռ ամուսնություններին
Հանրաքվեի նախնական արդյունքներով՝ Իռլանդիայի բնակիչները կողմ են քվեարկել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացմանը, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության և իրավահավասարության նախարար Էյդեն Օ'Ռիարդանը:
Նախարարի խոսքով՝ նա երկրի պահպանողական շրջաններում քվեատուփեր է տեսել, որոնք մեծավմասամբ լցված են եղել կողմ քվեարկած քվեաթերթիկներով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իռլանդիայում ուրբաթ օրը նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով սահմանադրական հանրաքվե կանցկացվի:
Իռլանդացիները պետք է որոշեն՝ պե՞տք է արդյոք Սահմանադրությունը լրացնել հոդվածով, որ «ամուսնությունը կարող է երկու մարդկանց միջև օրենսդրության համապատասխան գրանցվել՝ անկախ նրանց սեռից»:
Իռլանդիայի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները, ներառյալ՝ պահպանողականները, կողմ էին արտահայտվել այդ հարցի վերաբերյալ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն:










