Որտեղ է Կիմ Չեն Ընի եղբայրը. հարավկորեական լրատվամիջոցները փորձում են պարզել նրա գտնվելու վայրը

13:35 • 23.05.15

Հարավկորեական լրատվամիջոցները փորձում են պարզել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր գտնվելու վայրը, գրում է Газета-ն՝ «Ռենհափ» գործակալությանը հղումով։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիմ Չեն Ընի եղբայրը հայտնվել է բրիտանացի երաժիշտ Էրիկ Քլեփթոնի համերգին, որը տեղի է ունեցել Լոնդոնում մայիսի 20-ին։

 

Հաջորդ օրը Կիմ Չեն Չհոլը կրկին ներկա է եղել համերգին, ինչից հետո նրա հետքը կորցրել են։

 

Ենթադրվում է, որ նա պետք է մեկներ Մոսկվա, որտեղից էլ նախատեսված էր չվերթը Պեկին և հետո՝ հայրենիք։ Սակայն ԶԼՄ-ների աղբյուրներով՝ տղամարդը չի գրանցվել Լոնդոն-Մոսկվա չվերթի համար։