Ճանապարհային խցանումները կվտանգեն բջջայինների բնականոն աշխատանքը. Machina Research-ի վերլուծաբաններ
Machina Research ընկերության վերլուծաբանները ենթադրություն են հայտնել, որ մոտ ապագայում ավտոտրանսպորտային խցանումները կհանգեցնեն բջջային կապերի լուրջ անսարքության։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում։
Նման եզրահանգման են եկել վերլուծաբանները հիմնվելով խելացի ավտոմեքենաների կանխատեսվող թվերի աճի վրա։
Նման տրանսպորտային միջոցների շարքին են դասվում համացանցին միացված սմարթֆոններով կամ ներկառուցված սարքավորումներով աշխատող մեքենաները։
Ըստ Gartner ընկերության մասնագետների 2020 թվին յուրաքանչյուր 5-րդ ավտոմեքենան արդեն միացված կլինի անլար կապի որևէ միջոցի հետ՝ մեկ այլ մեքենայի ընդունիչ-տվիչների սենսորների հետ հաղորդակցվելու համար։
Machina Research ընկերությունը համագործակցում է բջջային ծառայություններ մատուցող, տեխնոլոգիական սարքեր արտադրող, համակարգչային ծրագրեր վաճառող կազմակերպությունների հետ, արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնելով բազմաթիվ հետազոտություններ և հրապարակում է եզրահանգումներ։










