Օվկիանոսագետները գիտությանն անհայտ տասնյակ հազարավոր նոր կենդանի օրգանիզմներ են հայտնաբերել

01:25 • 23.05.15

Ողջ օվկիանոսային տարածաշրջանում իրականացված եռամյա ճանապարհորդության արդյունքում  հետազոտողները ստեղծել են ծովային պլանկտոնի ամենամեծ կատալոգը, որում ընդգրկվել է ավելի քան  40 մլն ծովային մանրէաբանական գեն: Ինչպես գրում է Корреспондент-ը` օվկիանոսագետների հայտնագործության մասին հաղորդում է Science ամսագիրը:


Գիտնականները օվկիանոսային խորություններում բնակվող ծովային էակների 35000 տեսակ են հայտնաբերել, որոնց մեծամասնությունը նախկինում հայտնի չէին գիտությանը:


Գիտնականները ուսումնասիրել են ոչ թե առանձին օրգանզիմները, այլ փոխներգործության ողջ համակարգը: 2009-2013 թվականներին օվկիանոսագետները ուսումնասիրել են պլանկտոնի  ԴՆԹ-ի  առանձին տարրերը, որոնք վերցվել էին տարբեր խորություններից:


Ի տարբերություն նախկինում կատարված հետազոտությունների` այս անգամ գիտնակնները աշխատել են ոչ միայն բակտերիաների, այլև՝ միկրոօրգանիզմների ամբողջ համակարգի հետ` վիրուսներից մինչև  ձկան շերեփուկներ:



Օվկիանոսի վերին շերտերում հայտնաբերել են վիրուսների շուրջ հինգ հազար պոպուլյացիա, որոնցից միայն 39-ին են նման եղել նախկինում հայտնի  տարատեսակներին:


Օվկիանոսագետները նաև կորիզավորների կամ էուկարիոտների 150 000 գենետիկ տեսակ են հայտնաբերել (գիտական գրականության մեջ նկարագրվում են միայն 11 հազարը):



 

Օվկիանոսագետները գիտությանն անհայտ տասնյակ հազարավոր նոր կենդանի օրգանիզմներ են հայտնաբերել