Էյֆելյան աշտարակը կրկին բացվել է՝ գրպանահատների պատճառով անձնակազմի 7-ժամյա գործադուլից հետո
Փարիզի Էյֆելյան աշտարակը կրկին բացվել է աշխատակիցների 7-ժամյա գործադուլից հետո. ակցիան սկսվել էր գրպանահատների թվի ավելացման պատճառով, գրում է Корреспондент-ը։
Աշտարակի աշխատակիցները կոչ են արել իշխանություններին երկարաժամկետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «մի խնդրի դեմ, որի զոհն են դառնում բազմաթիվ զբոսաշրջիկներ»։
Աշխատակիցներից մեկը պատմել է, որ գրպանահատները սովորաբար աշխատում են 4-5 հոգուց բաղկացած խմբերով, սակայն երբեմն խմբում կարող է լինել նաև մինչև 30 գող։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Էյֆելյան աշտարակը փակվել էր հանրության համար՝ գրպանահատների դեմ անձնակազմի սկսած բողոքի ակցիայի պատճառով։










