Ռուսաստանի առաջին համազգային վճարային քարտը կկոչվի «Միր»

12:42 • 23.05.15

Ռուսաստանի առաջին համազգային վճարային քարտը կկոչվի «Միր», գրում է ria.ru-ն՝ հղում անելով Վճարային քարտերի ազգային համակարգի կայքին:

 

Քարտի անվանումն ու լոգոտիպը որոշվել է ինտերնետ-օգտատերերի միջև անցկացված մրցույթի արդյունքում:

 

«Վճարային քարտերի ազգային համակարգ» բաժնետիրական ընկերությունը և Ռուսաստանի բանկը ապրիլի 8-ին հայտարարել էին ՌԴ առաջին ազգային վճարային քարտի բրենդի և լոգոտիպի ստեղծման համառուսական մրցույթի անցկացման մասին։ Քարտը կթողարկվի 2015 թվականի դեկտեմբերին: