Մաշկի սառեցման զարմանահրաշ օգտակար հատկությունները
Մաշկի սառեցումը դարձել է գեղեցկության պահպանման ժամանակակից միջոցներից մեկը: Այս թերապիան արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն կիրառվում է սպա մասնագետների կողմից` որպես մաշկի խնամքի և վերականգնման միջոց:
Ինչպես հայտնում է justnaturallife.com-ը` այս թերապիան ունի մի շարք օգտակար հատկություններ. մաշկի սառեցումը ունակ է`
Թարմացնելու դեմքի մաշկը,
Պայքարելու կնճիռների ձևավորման դեմ,
Վերացնելու բշտիկներն ու կարմրությունը,
Բարելավելու արյան շրջանառությունը, որի հետևանքը առողջ փայլ ունեցող մաշկն է:
Եթե դեմքի մաշկին նոր բշտիկ եք նկատել, քսեք սառույցը դրա վրա, և այն կկանգնեցնի բորբոքումը:
Սառցե խորանարդիկը դեմքի վրա պահեք մի քանի վայրկյան: Այս գործողությունը կարելի է կատարել նաև ամեն գիշեր: Այն կօգնի զերծ մնալ բշտիկների առաջացումից:
Ցուցումներ`
1. Առաջին հերթին՝ մաշկը լավ լվացեք, մաքրեք,
2. Փաթաթեք սառույցի մեկ կամ երկու կտոր մարլայով կամ որևէ այլ փափուկ կտորով,
3. Երբ այն սկսում է հալչել, և կտորը խոնավանում է, դրեք այն դեմքին:
4. Տարբեր մասերի վրա քսելով՝ պահեք այն 1-2 րոպե,
5. Սառույցը դեմքին քսեք մեղմ, շրջանաձև շարժումներով` ծնոտի, կզակի, այտերի, քթի և ճակատի շրջանում:
Ուշադրություն`
Եթե այս գործընթացը կատարեք առանց սառցե խորանարդիկները փաթաթելու, պետք է ձեռնոց կրեք, քանի որ չեք կարողանա այն երկար պահել մատներով:
Եթե ամեն դեպքում՝ առանց փաթաթելու օգտագործեք սառույցը, այն մի քսեք դեմքին անմիջապես սառնարանից հանելուց հետո, քանի որ այն կարող է վնասել մաշկի տակ գտնվող մազանոթները:
Եթե վնասված մազանոթներ ունեք, ավելի լավ է՝ զերծ մնաք այս գործընթացը կատարելուց: Այս գործողությունը շատ երկար մի կատարեք. ժամանակը չպետք է գերազանցի 15 րոպեն:
Ավելի լավ արդյունքի համար սառույցի վրա կարող եք կանաչ թեյ, վարունգ, վարդաջուր կամ կիտրոն ավելացնել:










