ԱՄՆ-ում ցուցադրության է դրվել երբևէ որսված ամենամեծ ալիգատորը (լուսանկարներ)
Աշխարհի ամենամեծ ամերիկյան ալիգատորը, որ երբևէ բռնվել է, այժմ ցուցադրվում է Ալաբամայի թանգարանում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` հսկա գազանը, որը համաշխարհային ռեկորդ է գրանցել, ունի 4.8 մետր երկարություն և կշռում է 458 կգ: Հսկա երկկենցաղին Ստոքսերի ընտանիքը որսացել էր անցյալ տարի օգոստոսին:
Կոկորդիլոսին ցուցադրության են ներկայացրել Ալաբամայի «Մոնտգեմերի» կենդանաբանական այգու վայրի բնաշխարհի թանգարանում:
Ալաբամա նահանգի նախկին ռեկորդակիր ամենախոշոր կոկորդիլոսն ուներ 4.31 մետր երկարություն և կշռում էր 380 կգ:


















