Թուրքիայում հայկական որբանոցի համար պայքարը շարունակվելու է՝ մինչև այն վերջնական հանձնվի հայ համայնքին. «Նոր Զարթօնք»
Թուրքիայի «Արմեն» ճամբար-որբանոցի համար մղվող պայքարն ու 18 օր տևած հերթապահությունը՝ շինության քանդումը կանխելու համար, տվեց իր արդյունքը, գրում է «Ակօս» թերթի կայքը՝ նշելով, որ շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարել է, որ շենքի սեփականության վկայականը մտադիր է հանձնել հայերին:
Որբանոցի փրկության համար պայքարի կազմակերպիչներից «Նոր Զարթօնքը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մտադիր են ակցիան շարունակել այնքան, քանի դեռ շինության սեփականության իրավունքը հայերին չի հանձնվել:
«18 տարի շարունակվող պայքարի արդյունքում ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարեց, որ այն հանձնելու է Գեդիկ փաշայի հայկական բողոքական հիմնադրամին: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ մինչև հանձնման արարողությունը տեղի ունենա:
Պետության առգրաված հայկական ունեցվածքը, սակայն, դրանով չի սահմանափակվում: Նման հարյուրավոր կառույցներ կան և մենք հետևողական ենք լինելու ողջ գույքը հետ վերադարձնելու հարցում»,-ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:










