Audi-ն ստեղծել է e-benzin կոչվող առաջին սինթետիկ վառելիքը

13:03 • 24.05.15

Audi ընկերությունն իր գործընկերների հետ ստացել է սինթետիկ բենզինի առաջին չափաբաժինը, որի ստացման գործընթացի ժամանակ չի օգտագործվում նավթ, գրում է 3dnews.ru-ն։


Ներկայումս e-benzin-ի փորձնական տարբերակներն արտադրվում են Global Bioenergies գործարանում, որը Audi-ի գործընկերն է։ Արտադրության ընդլայնումը նախատեսվում է իրականացնել 2016-ին։


Արտադրանքի առաջին փուլը վերականգնվող կենսահումքից իզոբութենի ստացումն է։ Իզոբութենը պայթյունավտանգ, դյուրավառ հեղուկ գազ է։ Նշվում է, որ սինթետիկ վառելիքն օժտված է RON 100 օկտանային թվով, որն էլ դրա ներքին այրման բնութագիրն է։
 

Այն չի պարունակում ծծումբ և բենզոլ, որն ապահովում է արտադրանքի այրման բարձր մաքրությունը։  Բացի այդ, վառելիքի օգտագործումը հարմար է բարձր սեղմման հարաբերակցություն ունեցող շարժիչների աշխատանքի համար, ինչը  հանգեցնում  է բարձր արդյունավետության։

 


 

Audi-ն ստեղծել է e-benzin կոչվող առաջին սինթետիկ վառելիքը