Գերմանիայի Նախագահի նստավայրի ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլ» են նետել
Անհայտ անձը «մոլոտովյան կոկտեյլ» է նետել Գերմանիայի Նախագահ Իոահիմ Գաուկի շտաբ-բնակարանի ուղղությամբ. Տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա տղամարդուն, որը փորձել է հեծանիվով հեռանալ դեպքի վայրից: Հրդեհն արագ մարել են, լուրջ վնաս չի հասցվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետության» անդամը հնարավոր է Գերմանիայի նախագահի դեմ ահաբեկչություն իրականացնի:










